National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
1 / 3

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ թեեւ կատարված աշխատանքը նկատելի է, այնուամենայնիվ հնարավորություն կա ընդլայնելու այն՝ հիմնադրամի ծրագրերում ընդգրկելով նաեւ Հայաստանի մարզերը, ինչի վերաբերյալ դրական է արտահայտվել նաեւ Թոմաս Շրափելը: ԱԺ փոխնախագահը հյուրին տեղեկացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին եւ այդ հարցում ուսանելի համարել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարիների փորձը: Կարեւորելով հիմնադրամի ծրագրերը՝ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ հիմնադրամի նոր ղեկավարի նշանակումը խթան կհանդիսանա նոր եւ արդյունավետ ծրագրերի իրականացման համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ, ի տարբերություն ռազմատենչ Ադրբեջանի, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճը դատապարտելի է, եւ այն որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ: Վկան՝ վերջին երկու օրվա ընթացքում զոհված զինծառայողները:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ հիմնադրամը շարունակելու է Հայաստանում իրականացնել թե սկսված, թե նոր ծրագրերը: Նրա խոսքով՝ Հայաստանում սկսված բարեփոխումները շատ կարեւոր են հատկապես ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ գերմանացի խորհրդարանականները հետաքրքրված են Հայաստանով եւ մի շարք ոլորտներով, ուստի այս տարի նրանք պատրաստվում են այցելել Հայաստան: Թոմաս Շրափելը, ներկայացնելով նախատեսված ծրագրերը, նշել է, որ հիմնադրամը հատկապես կարեւորում է երիտասարդների, եւ հատկապես՝ երիտասարդ քաղաքական գործիչների հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է լսելու նրանց առաջարկները:

Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, զրուցակիցները համաձայնել են, որ թեեւ տնտեսական ոլորտում Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, այն խոչընդոտ չէ՝ զարգացնելու համար ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը, որն առավել կզարգացնի Հայաստանում ժողովրդավարությունը:

ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:


16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am